26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է. «Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ […]

Վիեննա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել

Երեկ ժամը 3.55-ին ՀՀ ոստիկանություն Երևանի Զվարթնոց օդանավակայանից ահազանգ է ստացվել, որ Վիեննա-Երևան չվերթում ուղևոր է մահացել: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ   ոստիկանությունից: Մեր տեղեկություններով տղամարդը  Ավստրիայի քաղաքացի է:

Տուգանվել է

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցած նիստում  1 միլիոն դրամով  տուգանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործող «Տաթեւի Անապատ» ՍՊԸ-ին: Այս մասին  տեղեկանումենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից: Ընկերությունը տուգանվել է «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմանները խախտելու համար: «Տաթեւի Անապատ» ՍՊԸ -ն 2016 թ. հունիսին […]

Մինսկի խումբը հույս ունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում անցկացնել․ Ուորլիք

ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հինահարցով, սակայն հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ը։ «Մենք, իբրեւ համանախագահ երկրներ, ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել, սակայն ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է […]

Սերժ Սարգսյանն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու ԼՂ խնդիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի […]

Մերժում ենք վերջին քսանհինգ տարիների բացթողումները. Փոստանջյան

Վերջին շրջանում մտել ենք մի փուլ, որտեղ մենք իրական սպառնալիքներին անհաղորդ ենք դարձել և չունենք ներքին ու արտաքին քաղաքականության մշակված ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: «Այդ իսկ պատճառով Արցախի և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող իրողության վերաբերյալ իր բանաձևում «Ժառանգություն»-ը ներկայացրել է դրույթներ՝ կանխելու հետագա բացասական ազդեցությունն ապագա գործընթացների վրա: Մեր այս […]

Դա բացահայտ սուտ է. Լեռնիկ Ալեքսանյանը հերքում է

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն իր հարցազրույցներից մեկում նշել է՝ քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր»: Անդրադառնալով  սրան՝ Լեռնիկ Ալեքսանյանը     Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Կտրականապես հերքում եմ, որ նման բան եմ ասել: Դա բացահայտ սուտ է:  ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն եմ: Ես ընդամենը նշել եմ, […]

Բուլղարիան հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր արտահանման գործընկեր երկիրը

Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանից  արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 20,1% աճ, որը կազմել է 656,9 մլն. ամերիկյան դոլար: Այս ցուցանիշները ներկայացվել է ԱՎԾ-ի 2016 թվականի հունվար-մայիս ամիսների  ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ներակայացնող հրապարակման մեջ, որտեղից կներկայացնենք արտահանման վերաբերյալ մի քանի այլ ցուցանիշներ: Այդ աճին հիմնականում նպաստել է դեպի Ռուսաստան արտահանումը, որտեղ արտահանումը […]

Սևանա լճում սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են

Վերջին տարիներին Սևանա լճում   սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ձկների մայրական կազմը և մանրաձուկը պահպանվի, պաշարների ավելացումն անխուսափելի կլինի: « Տարիներ շարունակ՝ մենք Բնապահպանության նախարարությանը հորդորում ենք արգելել սիգի որսը՝ գոնե ձվադրման շրջանում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, […]

Ապարանում հորդառատ անձրեւների պատճառով տներ են ջրալցվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրեւների հետեւանքով ջրալցվում են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի