Մահացել է Էլդա Գրինը
88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը: Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 […]





































