Քաղաքացու ոտքերը արգելափակվել են վերելակում․ վիճակը ծանր է
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի փորձագետը: