20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջանքեր չեն խնայվելու. որքան է նախատեսվում 2017-ի տնտեսական աճը

Վերջին 2 տարիներին Հայաստանի տնտեսությունը արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում. այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ այս իրավիճակում դժվար է տնտեսական աճ ու կայունություն ապահովել, սակայն այդ նպատակով կառավարությունն անելու է ամեն ինչ:

«Բյուջեն 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է  ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոսի աճի մակարդակ, հաշվի առնելով տնտեսական պասիվությունը այս ցուցանիշին հասնելու համար մեզնից բավական ջանքեր կպահանջվի»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք կանեն ամեն ինչ՝ դրան հասնելու համար: Նա շեշտեց՝ իրենց մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն խնայողաբար:

Նպատակ է դրվում նաև, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի, որպեսզի հնարավորություն տրվի գործարարներին վերարտադրվել, և որպեսզի 2017 թվականի համար ստեղծվի կայուն պլատֆորմ, որ հնարավոր լինի արդեն հետո զարգացում ապահովել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ