Աշխարհի 31 երկրներից լրագրողներ են եկել՝ համաժողովին մասնակցելու համար
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երեւանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին: […]





































