12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Սվետլանա Նավասարդյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է հայտնի դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ժողովրդական արտիստուհի  Սվետլանա  Նավասարդյանին

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր երաժշտական տաղանդը արժանի ճանաչում է գտել համաշխարհային մակարդակով` նվաճելով տարբեր մայրցամաքների ու բազմաթիվ երկրների բարձր բեմերը: Ձեր կատարողական արվեստի վարակիչ էներգիան հանդիսատեսին է փոխանցում մատուցվող ստեղծագործությունների այն ողջ դրամատիզմն ու ներքին հզորությունը, որ ունի իսկական երաժշտությունը:

Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր ներդրումը մանկավարժության ասպարեզում: Ձեր ստեղծագործական արվեստանոցի բազում աշակերտներ արդեն կայացել են մասնագիտության մեջ` աչքի ընկնելով իրենց կատարումներով»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ