18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Պատրաստ եմ ցանկացած տեղը զիջել կամ ինքս առաջարկել այդ մարդուն»

Վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունը շրջանառվում է որպես Սահմանադրական դատարանի անդամ, ավելին՝ ղեկավար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրայր Թովասյանն, անդրադառնալով այս լուրերին, ասաց, որ իր կյանքի հետագա պլանների հետ կապված դեռևս ոնորոշություն կա: Հարցին, թե պատճառն այն է, որ իր հետագա գործունեության պլանավորումն իր ձեռքում չէ, նա պատասխանեց. «Միշտ ես եմ որոշում»: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել է, […]

Ինչի հաշվին է խնայում նախագահականը

2017 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4 միլիարդ 522 միլիոն 944.000 դրամ: Այս մասին խորհրդարանում՝ Պետաիրավական եւ Ֆինանսվարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Գեւորգյանի խոսքով՝ ներկայիս նախագծում հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 574 միլիոն դրամով. «Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է Ազգային անվտանգության խորհրդի […]

Փոխնախարարը կարող է հեծանիվով գնալ աշխատանքի, բայց ոչ մարզ

Կառավարությունը կրճատել է 24 ավտոմեքենա, նախկինում եղել է 83 սպասարկող մեքենա: Այս մասին 2017 թվականի պետական բյուջեի քննարման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ այս տարվա բյուջեի հետ համեմատած գալիք տարվա բյուջեի կրճատումները հիմնականում մեքենաների օպտիմալացումներով է պայմանավորված: Բավարար է արդյոք բյուջեն, թե ոչ Հարություննյան ասաց, թե ինչպես ցանկացած դեպքում բավարար […]

Բարդ էր Ազգային ժողովի բյուջեն պատրաստելը

«Բարդ էր բյուջեի նախագիծը պատրաստելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի առաջին կեսին Ազգային ժողովն աշխատելու է մի տրամաբանությամբ, ապա այն փոխվելու է»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Այդ բարդությունը պայմանավորված է ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններով, մշտական հանձնաժողովներին տրվող լիազորություններով ու դրանց քանակով: Նա նշեց, որ […]

Ժողովուրդը ներել է

Երեկ Գագիկ Ծառուկյանը խոսելով իր՝ ակտիվ  քաղաքականություն վերադառնալու հավանականության  մասին՝ նշել է,  թե պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։ Գագիկ Ծառուկյանն, ըստ քաղաքագիտական շրջանակների, ակնարկում է ՀՀԿ-ին, ում «թեթեւ ձեռքով» վերջինս դուրս մղվեց քաղաքական բավական բարձր ռեյտինգ ապահոված օլիմպոսից: Անդրադառնալով այս հարցին՝ Henaran.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես նշեց. «Ընդհանուր առմամբ՝  […]

Օբամաների «զոմբի-պարը» /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը։ Տոնակատարության ժամանակ զույգը «զոմբի-պար» է պարել, երեխաներին կոնֆետներ նվիրել։ Օբաման էլ կատակել է, որ այդ օրը կարելի է մոռանալ «Միշելի՝ առողջ ապրելակերպի մասին կանոնները»։

Համակերպվեք այդ մտքի հետ (վիդեո)

«Այնպես կանենք, որ որևէ խնդիր չլինի, աշխատանքի որակն էլ չտուժի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե բյուջեում նախատեսված գումարն արդյո՞ք բավական կլինի նախագահականի ծախսերի համար: Հարցին, թե ավելի շատ կրճատումներ հնարավոր են, Գեւորգյանը ասաց, որ ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում և Կառավարությունում, և […]

Ինչու չի մարում թալանի կիրքը. Հրապարակ

Երբ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում ենք ալան–թալանի, պետական միջոցները մսխելու, ոչ թե բարեխիղճ պետական ծառայություն իրականացնելու, այլ բացառապես սեփական բարեկեցության մասին հոգալու մեջ, չենք փորձում հասկանալ, թե ինչու Է նման իրավիճակ ստեղծվել մեզանում։ Ինչպես Է պատահում, որ ազնիվ, գրագետ, պարկեշտ մասնագետը պաշտոն է ստանում եւ կայծակնային արագությամբ «փչանում»։ Ի վերջո, այնպես չէ, որ մեր ազգը միայն թալանչիներ […]

Վանաձորում 35 ամյա զինվորական է ինքնասպան եղել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Չերկասի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել գազի խողովակից պարանով կախված Մ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի