Օրվա կադր
Լուսանկարը` Արեւ Պետրոսյանի ֆեյսբուքյան հանրագրից:
Լուսանկարը` Արեւ Պետրոսյանի ֆեյսբուքյան հանրագրից:
Ազգային ժողովը հերթական նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց եզդի ազգի ցեղասպանության մասին: Նա նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» հայտարարությանը: «Պարոն Սահակյան, ես հորդորում եմ Ձեզ հայտարարության տեքստը քննարկել այսօր կամ վաղը: Շատ կարևոր է, որ Հյուսիսային Իրաքում […]
Այս գիշեր մերձմոսկովյան Դոմոդեդովոյում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել՝ իրար են բախվել եւ բեռնատարն ու միկրոավտոբուսը։ Արդյունքում, նախնական տեղեկություններով, 7 հոգի մահացել է, կան վիրավորներ։ Նշվում է, որ բոլոր զոհերն ու տուժածները միկրոավտոբուսի ուղեւորներն էին։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։
«Ի՞նչ մեղադրանքններ, խի՞ պետքա ինձ հետ կապվի որ: Նիկոլը ե՞րբա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»,-Ազգային ժողովում լրագրողի հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր հասցեին ուղղված մեղադրանքները, թե ուղղակի կապ ունի Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսլայելյանի սպանության մեջ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հարցին, թե հնարավոր է այս սպանությամբ իր «գլխին սարքում են», նա նշեց. […]
Որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, […]
Երեւանում երեկ երեկոյան վթար է տեղի ունեցել. բախվել են 3 ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը19.20-ին Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեի դիմացի իրար են բախվել «Նիսսան», «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Shamshyan.com-ի՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Խանզադյանը […]
Սեյսմիկ լարվածություն։ Առաջիկա 3 տարվա ընթացքում ուժեղ երկրաշարժի հավանակությունը մեծ է։ Տարբեր երկրներից ժամանած սեյսմաբաններին ու երկրաբաներին Գյումրի էր բերել միջազգային գիտական դպրոց-սեմինարը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ նվիրված հիմնադրման 55-ամյակին։ 3 օրերի ընթացքում գիտնականները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների ու մտահոգոթյունների մասին զեկույցներ ներկայացնել, համադրել ու համեմատել […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել՝ ամփոփելով հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի գրասենյակի պաշտոնական կայքը, համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը գտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանում լարվածության ավելացումը կապված է համանախագահների այցի հետ։ Նրա խոսքով՝ երբեք պետք չէ բացառել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ «Մեր հակառակորդը մշտապես հայտարարում է, որ չի բացառում ռազմական լուծում։ Ապրիլյան պատերազմից ու այդ հայտարարություններից ավելի էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք, որ մշտապես ունենք […]
Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների եւ մամուլում շրջանառվող հրապարակումների՝ իշխանություններից նեղացածները՝ պաշտոններից զրկվածները պատրաստվում են միավորվել ու նոր ուժ կազմել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այս լուրերի ճշմարտացիությունը հավանական է համարում: «Նեղացածներ, իհարկե, կան: Միանշանակ կան այնպիսիք, ովքեր ուզում են միշտ իշխանության մեջ լինել: Նրանք սովոր են ռեսուրսներ ու ֆոնդեր տնօրինել, […]
























