Որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Կապան – Քաջարան ճանապարհահատվածում խիտ մառախուղ է: Արագածի տարածաշրջանում մառախուղը համեմատաբար թույլ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:





































