14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

«Կան մարդիկ, ովքեր «հաճույքից գալարվում» են»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Բավական երկար ժամանակ ինչպես սոց.ցանցերում, այնպես էլ իրական կյանքում հետևում եմ Կ. Կարապետյանի կառավարության վերաբերյալ կարծիքներին, գնահատականներին: Հիմնականում այդ կարծիքները օբյեկտիվ հոռետեսական են: Սակայն կան մարդիկ, անհատներ ովքեր ակնհայտորեն չարախնդում ու «հաճույքից գալարվում» են առկա վիճակում Կառավարության առջև ծառացած ամեն նոր խնդրին զուգահեռ: Դրա պատճառներին անիմաստ է անդրադառնալը: Եվ իհարկե կա մարդկանց հավանաբար ավելի փոքր մի «զանգված», ովքեր իրոք կարծում են, որ նորանշանակ կառավորությունը կհաջողի՝ հասկանալով, որ դա շատ բարդ բան է:

Վարչապետի վերջին հեռուստաելույթից հետո պարզ դարձավ, որ նրա «ճգնաժամային» ծրագրի մեխը «օրենքի գերակայության հաստատումն» է. օրենքի գերակայություն տնտեսության ամենատարբեր՝ ներկրման/արտահանման, մոնոպոլիաների դեմ պայքար/չպայքարի, էներգակիրների ներկրման, ներքին առևտրի ու արտադրության և մի շարք այլ ոլորտներում: Մյուս կարևորագույն մեխը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, ըստ որի էլ երկրում տնտեսական վիճակը տրամաբանորեն կկազդուրվի, քաղաքացին կսկսի ավելի լավ ապրել: Եվ այս բոլոր դիտարկումներն առանց նախորդ կառավարությունների՝ արած/չարածին գնահատական տալու:

Փաստորեն օրենքի գերկայության հաստատումն է Կառավարության հիմնական գերակայությունը: Այդ նպատակին հասնելու համար մի կողմից՝ պետք է ունենալ ինստիտուցիոնալ արդյունավետ գործառնող պետական-կառավարման համակարգ, մյուս կողմից՝ իրավական/քաղաքացիական հարթությունում գրագետ քաղաքացիներ: Պարզ է, որ 1000$ կաշառք վերցնող դատավորին/դասախոսին բռնելով ըստ բոլոր «հայտնի ու անհայտ սոց.հարցումների» ամենից կոռումպացված դատաիրավական, կամ ասենք կրթական ոլորտներում ոչինչ չի փոխվի: Հայցել օրենքի գերկայության վերականգնմանը մի երկրում որտեղ անձնականը որոշում է ամեն բան՝ նույնպես մշուշոտ հեռանկար է: Մյուս կողմից՝ նստել սպասել, թե երբ մի օր քաղաքացիդ իրավագիտակից է դառնալու ու իր սոցիալական վարքը կառուցելու ըստ օրենքի ու իրավունքի սկզբունքների՝ նույնպես ոչ նախանձելի ու ոչ մոտալուտ հեռանկար է:

Ուրեմն ինչ անե՞լ… Եթե, անկեղծ, իմ հարցադրումների պատասխանը ես չունեմ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչից է պետք սկսել: Սակայն մի բան աներկբա է. հետևանքների դեմ պայքարելով հաջողության չենք հասնի: Պատժե՛ք մեղավորներին, պատժե՛ք խիստ ու սկզբունքորեն (պետական յուրացումներ, անարդյունավետ կառավարում, բյուջեի վատնումներ, անօրինական մրցույթներ ու կանխակալ արդյունքներ) և, ընդունելով նախորդ լրջագույն թերացումները, փորձենք առաջ նայել, քանի որ իրականում մեր վիճակը մեղմ ասած նախանձելի չէ: Ու հասարակությունը, քաղաքացին հավատով, հարգանքով ու հետևողակնությամբ առնվազն կփորձի փոփոխվելու քայլեր ձեռնարկել: Իսկ «չինովնիկը» քայլ առ քայլ կվախենա օրինազանցություն անելուց, կաշառք վերցնելուց: Իհարկե սա հեշտ գործ չի, սակայն ակնհայտ ու հանրամատչելի ճշմարտություն է:

Մյուս կողմից, օրենքի ընտրովիությանը դիմագրավելու համար բավական հմուտ ու սկզբունքային կադրեր են պետք, վստահելի մարդիկ, ովքեր չեն գայթակղվի իրենց աշխատավարձից մի քանի անգամ մեծ կաշառքի առաջարկներով, այլ հետողական կլինեն իրենց գործում՝ միաժամանակ ստանալով պատկառելի վարձատրություն ու օբյեկտիվ գնահատական: «Հայրենասիրական» դրդապատճառնեից ելնելով փոփոխություններ անելը անհեռանկար ու անիրատեսական գործ է:

Ու կարծում եմ մի կարևոր բան նույնպես պետք է հաշվի առնել. եթե բարեփոխումների գործընթացը գեթ մեկ դեպքում երկակի ստանդարտներով առաջնորդվեց, ուրեմն մենք արդյունքի երաշխավորված չենք հասնելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ