12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եռօրյա տոն Էջմիածնում /վիդեո/

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ […]

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի թիվ 24 տան բակում այրվել է Ռ. Կ.-ին պատկանող 250 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին:

«Առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»

«Դե դա իմ քննարկելու հարցը չի, առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին արած առաջարկին՝ միավորվել Վանաձորի ավագանու ընտրություններում ու քաղաքապետ ընտրվել: Իր կուսակցության առաջիկա […]

«Դաշնակցությունը» լուրջ հետևություններ պիտի անի (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր գործերում ակներեւ է հավատարմությունը մարդասիրության եւ ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների: Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից […]

Եկեք, Կիկոսի մահը չսարքենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարում լրագրողների հարցը, թե ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց հետո քննարկել են, թե ո՞վ է լինելու հաջորդը: «Կարծում եմ՝ ձեր հարցը խիստ ժամանակավրեպ է, երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք՝ Կիկոսի մահը չսարքենք, մենք […]

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համաձայնությանը՝ Ղարաբաղի հարցով հանդիպման համար․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համաձայնությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հանդիպումը անցկացնեն։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Հուսով ենք՝ նախագահները կհամաձայնվեն հաջորդ հանդիպմանը։ Վայրն ու ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են կողմերի […]

Վստահելի է

Հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ պատգամավոր  Ազատ Արշակյանը նկատում է ունի, որ  Պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը աշխատանք կգտնի պետական համակարգում, կամ էլ բիզնեսում նրան աշխատանք կառաջարկեն։ Ազատ Արշակյանի կարծիքով  Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումն արդարացված է: Ազատ Արշակյանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը վստահելի ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլ բոլորի . «Հիմա պաշտպանության նախարարը քաղաքական […]

«Իսկ ո՞րն է երաշխիքը, որ նոր ընտրություններում կձևավորվի մեծամասնություն» (վիդեո)

«Նախ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, Վանաձորում տեղի են ունեցել ՏԻՄ մրցակցային, կուսակցական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում 5 կուսակցություն կունենան ավագանիներ՝ 33 հոգանոց: Այսօր վանաձորիցներին նախևառաջ անհրաժեշտ է ձևավորել քաղաքային իշխանություն: Վանաձորի շահը պահանջում է  ձևավորել քաղաքային իշխանություն օր առաջ, ևես  հարց եմ տալիս իմ գործընկերներին, ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ ընտրություններին կլինի մի […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի