Ցանկանում է վերեւ բարձրանալ
Ով շատ է ցանկանում վերեւ բարձրանալ, նա հնարում է աստիճանները։ Ճապոնական ասույթ
Ով շատ է ցանկանում վերեւ բարձրանալ, նա հնարում է աստիճանները։ Ճապոնական ասույթ
Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Մաքսիմ Պ.-ն ներկայացել է Իջևանի ՊՊԳՎ բաժին և կամավոր հանձնել 14.5 մմ տ/չ 49 փամփուշտ՝ ժապավենով, և 196 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական […]
Հոկտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պյեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և […]
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 25-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է կառավարության ծրագիրը: Ծրագիրն իհարկե հստակ ներկայացնում է կրթության և գիտության ոլորտի ներկա վիճակը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հեռանկարային զարգացման նպատակներն ու ուղղությունները: Գաղտնիք չէ, որ բարեփոխումների գործընթացը, նորագույն տեխնոլոգիաների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում, շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության գիտակցումը նոր մարտահրավերներ են […]
«Մենք դատապարտված ենք ապրելու և ապացուցելու, որ հայ ազգը կա ու կմնա: Մենք չպետք է նստենք մտածենք՝ պատերազմ կլինի, թե չի լինի»,-Henaran.am—ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը ընդգծում է, որ պատերազմը երբեք չի դադարել, քանի որ մենք հրադադարի ռեժիմի հաստատումից հետո է թանկագին զոհեր ենք տվել: «Մենք պետք է պատրաստ լինենք, որ քառօրյա […]
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան, Քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են մնում արտաքին քաղաքական եւ անվտանգության խնդիրները, մասնավորապես ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանը փորձեց խույս տալ ձեռքբերված պայմանավորվածություններից եւ համանախագահների՝ տարածաշրջան այցին ընդառաջ դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Ադրբեջանի […]
ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությունը: Մենք մի տեսակ սկսել ենք չզարմանալ այն անակնկալներից, որ տեղի են ունենում աշխարհում։ Իսկ անակնկալներն ու փոփոխությունները քիչ չեն, եթե չասենք ավելին, դրանք ամենուր են, անկանխատեսելի, այն մասշտաբի, որ նույնիսկ մի քանի տարի առաջ ենթադրել չէր կարելի։ Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ։ Անգամ երբեմնի ամուր թվացող […]
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը այս պահի դրությամբ կալանավորված է: Այս մասին տեղեկացնում է Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ կալանավորված վկաներից 4-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ են, իսկ երկուսը՝ կալանավորված են «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: «Այս պահին վկաներից 6-ը […]
























