05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների […]

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

«Հենց այս պահին պատրաստ եմ իմ տեղը զիջել»

«Ես էլ եմ հոգնել ու ցանկանում եմ, որ գա թարմ ուժ, թարմ մարդ, իսկ ես թողեմ, հրաժարական տամ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Լրագրողների հարցին՝   ՀՖՖ նախագահն ինչ լուծումներ է տեսնում Հայաստանի առաջնությունը բարդ իրավիճակից հանելու համար, Հայրապետյանը նշեց, որ ելք չի տեսնում: Լրագրողի հաջորդ հարցին, […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին  մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն […]

«էդ ինչղ կեղնի, ինչխօր սաղի կնկտանց խառնես ու ասես, ով ում կուզե

«Գյուղերը  խոշորցրեցին, հմի էլ կվախենանք դպրոցները խոշորցնեն». արեգնադեմցիների հոգսերն ու մտավախությունները համայքների միավորումից հետո։ Արեգնադեմ է կոչվում գյուղը, բայց գյուղ տանող ճանապարհային ցուցանակին  մի քանի տառ ջնջել էին ու դարձրել  «Գնա դեմ»։ Գյուղացիներով փորձել են կատակել, բայց և   բոլորի ուշադրությունը հրավիրել իրենց գյուղին ու հոգսերին։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով,  հայաբնակ […]

Ազգային հերոսի հորաքրոջ որդին և զինվորը` կգիշերի Գործադիր մարմնի շենքի դիմաց

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին և նրա զինվորը՝ Սարգիս Ղազարյանը այս գիշերը կլուսացնի Կառավարության շենքի մոտ։ Ինչպես արդեն հայտնել ենք Սարգիս Ղազարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին  վաղ առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել և «արդարադատություն» պահանջելով կանգնել է Գործադիր մարմնի շենքի դիմաց։ «Ցուրտը ու քաղցը ինձ չի վախեցնում՝ հատուկ ջոկատի զինվոր եմ։ Առողջություն ու կյանք […]

ՀՀ վարչապետը և Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը կարևորում են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն […]

Հացն օգտակար է սրտի համար

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ հացն օգտակար է սրտի համար։ Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր փոքր քանակով հաց ուտել։ Գիրանալուց խուսափելու համար շատերը հրաժարվում են հացից՝ բացառելով այն իրենց ամենօրյա սննդակարգից։ Սակայն, Բարսելոնայի գիտնականներն ապացուցել են, որ ամեն օր փոքր քանակով հաց ուտելն օգտակար է անոթների և սրտի համար։ Օրական երկու-երեք կտոր հացը կանխում […]

Բռնություն դատապարտյալի նկատմամբ. երեք պաշտոնյաի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են քրեակատարողական վարչության  աշխատակիցներ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը եւ Հովհաննես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված