07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանների նկատմամբ բռնություն մեջ մեղադրվող Նարեկը 10 օր է հացադուլի մեջ է.փաստաբան

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից սկսած հացադուլը դեռ շարունակում է: Իր խափանման միջոցի դեմ բողոքող Նարեկ Սարգսյանին փաստաբան Արայիկ Պապիկյանը նրան տեսակցել է երեկ՝ նոյեմբերի 8-ին : «Իմ պաշտպանյալի վիճակը նորմալ էր, գանգատներ չուներ, նշեց, որ պարբերաբար բժիշկները զննում են: Նարեկ Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և […]

Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖ- բարի կամքի դեսպան

Այսօր՝  Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:   Մխիթարյանը օժանդակելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ մղելու գործում, բարձրաձայնելու է Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առթիվ է, որը նշվում է այս տարվա դեկտեմբերին:   Մխիթարյանն իր խոսքում ասաց. […]

Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Նշվում է նաեւ, որ մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին, շնորհավորել նրան՝ ընդունելով իր պարտությունը։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գյուղ կանգնի, գերան կկոտրի. Աղձքի բնակիչների պայքարն արդյունք տվեց

Արագածոտնի մարզի Աղձք համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանը: Նա շեշտեց՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանը մարզպետի որոշմամբ հեռացվել է պաշտոնից: Արթուր Ավետիսյանը նշեց՝ գյուղացիներին ուզում էին՝ դպրոցի տնօրենն իրենց գյուղից լինի, իսկ նախորդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Փարպի գյուղից […]

Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք. Թուրքիան մերժել է Թեհրանին

Թուրքիան մերժել է Իրանի՝ թուրք-իրաքյան հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը: Իրանի միջնորդության առաջարկը մեկնաբանել է այդ երկրում Թուքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը: Ինչպես հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաղդադի կապերը չեն խզվել ու երրորդ երկրի միջնորդության կարիք չկա: Ըստ թուրք դիվանագետի՝ Թուրքիան դեմ չէ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղված […]

Ի՞նչ կասի իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարը

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում նոյեմբերի 10-ին հանդես կգա ասուլիսով: Այս մասին հայտնում է  նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել էր, այժմ նա   մեղադրվում է նաեւ իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ: Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ […]

Սկսվեց Վազգեն Սարգսյանից, ով հայտարարում էր, թե Վանոն իր ընկերն է

Ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ պետք է վերացնել «պրիմիտիվ գողությունը»: Այդ հայտարարությունից հետո, սակայն, մինչ օրս գողերից ոչ ոք  պատասխանատվության չի ենթարկվել: Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մեր երկրում եղած մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը: Դա մեզանում վաղուց է եղել, ասենք՝ […]

Դավաճան Վահե Ավետյանը` ՊՊԾ գնդի գրավման պատվիրատո՞ւ. Իրավունք

Դեոեւս հուլիսի վերջին մենք հրապարակել էինք «Ովքեր են պատվիրել ՊՊԾ գնդի գրավումը» հետաքննական հոդվածը, ուր ներկայացրել էինք այդ հակապետական գործողության մեջ «Policy Forum Armenia»՝ ԱՄՆ-ում գտնվող կազմակերպության առավել քան վճռորոշ դերը՝ որպես փաստացի պատվիրատու։ Մենք ներկայացրել էինք այդ կազմւսկերպության գործադիր խորհրդի կազմը, մասնավորապես հիշատակել էինք հետեւյալ կարեւոր ֆիգուրին. «ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՑԱՆ, համահիմնադիր։ Սա արդէն բավականին խոշոր […]

Իրակա՞ն, թե կե՞ղծ…փոփոխություններից ու ընտրություններից

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադառնում է երկրում կատարվող փոփոխություններին, ինչպես նաև ապագա խորհրդարանական ընտրություններին ու քաղաքական զարգացումներին: -Պարո’ն Մարտիրոսյան, իշխանությունները կարծես թե գնում են որոշակի փոփոխությունների` բարեփոխումների. գազի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցման մասին է խոսքը: Ի՞նչ եք կարծում, սրանք նախընտրական PR ակցիա են, թե՞ իսկապես քաղաքական կամք կա բարեփոխումներ կատարելու: -Ինչո՞ւ չկար քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի