06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեկնարկել են հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը Երևանում անցկացրել է հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները: Միջոցառմանը մասնակցել են  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող հատուկ դպրոցների շուրջ 70 աշակերտներ, որոնք ուժերն են չափել աթլետիկական վարժություններում՝ վազք 50 մետր, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի […]

Որքա՞ն կդառնա բանանի գինը տոներից առաջ

Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 […]

«Իր որոշելու հարցն է»

«Ես կարծում եմ` դա իր որոշելու հարցն է, և, առհասարակ, կուսակցական դառնալու հարցն ու հանգամանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացու ընտրության հնարավորությունը լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին: Պատգամավորը շատ լավ գիտակցում է, որ ժոովրդի կողմից բավականին մեծ […]

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը։ Հասարակական կարգի խախտման համար հարուցվել է քրգործ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում […]

«Քաղաքականապես տրամաբանական է»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Քաղաքականապես տրամաբանական է, որ արդյունավետ աշխատելու համար վարչապետն իր թիմով պետք է դառնա ՀՀԿ-ական… ՀՀ վարչապետն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությանը անդամակցելու որոշում է կայացրել: Պարզ է, որ սա անսպասելի որոշում չէր: Հիշեցնեմ՝ մինչև այս հայտարարությունը ՀՀԿ-ին միանալու մասին հայտարարել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար […]

Ադրբեջանուհին Երեւանում մասնակցել է Գոհար Ավետիսյանի հարսանիքին․ ադրբեջանական նոր հիստերիա /ֆոտո/

Նախորդ շաբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտյալ Վահիկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի կապակցությամբ Մոսկվայից բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում նաեւ՝ ազգությամբ ադրբեջանուհի ռուսաստանցի ոճաբան Նազիլա Մեհդիևան։ Վերջինը ՌԴ քաղաքացի է։ Այս փաստն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում՝ Азербайджан онлайн-ում, բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել։ […]

Արշակ Սադոյանի որդու համար դատախազը պահանջել է 3 տարվա ազատազրկում

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն միաժամանակ միջնորդել, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի: Գործով մյուս ամբաստանյալի` Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ պետական մեղադրողը պահանջեց երեք տարվա ազատազրկում: «Ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն կան բնութագրեր, որոնցով դրական են գնահատվում ամբաստանյալները: […]

ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Քննարկվել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Առնվազն կես տարով կկասեցվի բանակցային գործընթացը»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառտում է կատարել իր ֆեյսբուքյան  էջում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի միանգամից երկու համանախագահների փոփոխությունը առնվազն մի կես տարով կկասեցնի այդ ֆորմատով ընթացող բանակցային գործընթացը։ Ավելի ճիշտ՝ միջնորդների՝ ինչ֊որ արդյունքի, այնուամենայնիվ, հասնելու ջանքերը եթե հաշվի առնենք, որ բանակցություններ, ըստ էության, վաղուց չկան։ Այսինքն՝ մի կես տարի Ալիևը կազատվի ինչ-որ մարդկանց՝ իրեն տհաճ հորդորներ լսելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի