20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ համար խնդիրը դաշինքով մասնակցելն է. Լ. Սարգսյան

«Ի տարբերություն շատ ուրիշ կուսակցությունների, որ մեծ ֆինանսական ու մարդկային  ռեսուրս չունեն, ես բացառում եմ մեր կուսակցության միայնակ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Նա  նշեց, որ ընդդիմությունը վերջերս պաքարում էր ոչ թե իշխանության, այլ ավելի արտահայտված ընդդիմություն երևալու համար, միմյանց «հաճախորդ» լինելու մեջ մեղադրելու համար:

Ընտրություններին դաշինքով մասնակցելու համար, Լ. Սարգսյանի համոզմամբ, պիտի մոռանալ բոլոր տարաձայնությունները, սակայն, միաժամանակ, արհեստականորեն չպիտի ձևավորել դաշինք, քանի որ դրա վերջը փլուզումը կլինի:

ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ ընտրությունների ժամանակ, ամեն դեպքում, կլինի 2 ընդդիմադիր բևեռ, որ և իրար դեմ կպայքարեն, և իշխանության: «Մեզ համար խնդիրը դաշինքով մասնակցելն է, ոչ թե անձը, բոլոր քաղաքական ուժերի հետ շփումների մեջ ենք ու փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կստեղծվեն խորհրդարանական ընտրություններից առաջ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ