27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պուտինը պարգեւատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներով և շքանշաններով է պարգևատրել մշակույթի արտասահմանյան մի շարք գործիչների, որոնց թվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինը պարգեւատրվել է Պուշկինի շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Կանդամագրվի՞ ՀՀԿ-ին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հերքում, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին: Նախարարն այս մասին խոսեց  կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: «Հնարավոր է, եթե առաջարկ լինի: Եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»,- նկատեց Իգնատի Առաքելյանը:  

«Չեմ տեսել Սեյրան Մուշեղիչին, բայց չեմ էլ հավատում» (վիդեո)

«Պաշտպանության նախարար ա, թող խոսա էլի, նախարար մարդ ա, ինչ ուզում ա, կարա անի… ո՞նց չենք հավատում, որ կոռուպցիա կա, պիտի արմատախիլ արվի, բա ի՞նչ ա նշանակում բանակում կոռուպցիա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խոսելով բանակում եղած խնդիրներից:  Ըստ նրա` ՊՆ Վիգեն Սարգսյանն ինքը կորոշի` ինչպես պայքարել բանակում […]

Ոչինչ չի բացառվում. Արամ Սարգսյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ոճրագործության զոհ դարփած Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրն է, չի համարում, որ հանցագործությունը բացահայտված է: «Իշխանությունները համարում են, որ բացահայտված է, բայց այդպես չէ»,-այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ««Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը գոնե պատվիրատուների առումով բացահայտված չէ: Եվ […]

Նորից կցրտի

Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր, դրանից վախեցան. Ռիմա Դեմիրճյան

Կոմիտասի անվան պանթեոն էին այսօր այցելել ԱԺ նախկին նախագահ, «հոկտեմբերի 27-ի» ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, որդին` Ստեփան Դեմիրճյանը, հարազատներ, ընկերներ: Նրանց հետ էին նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, այդ նույն ոճրագործության զոհ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում տիկին Ռիման ասաց, թե այդ հանցագործությունը խափանեց հասարակության հավատը, […]

Գյումրի-Մոսկվա սկսած 7 500 դրամից. Սերգեյ Ավետիսյանը մանրամասնում է /վիդեո/

Վստահ եմ, որ «Պոբեդա» լոուքոստերը «999 ռուբլուց սկսած» գին կառաջարկի նաեւ Հայաստանի համար։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր  վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նա հաստատել է, որ ռուսական ավիաընկերությունը Մոսկվա–Գյումրի չվերթներ կիրականացնի, ըստ երեւույթին, նոյեմբերի վերջից։ «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա […]

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2016» ոսկերչական ցուցահանդեսի և «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները գումար կստանան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց նյութական աջակցություն տրամադրել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած քաղաքացիների ընտանիքներին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ հատկացվող գումարն, ընդհանուր առմամբ, կազմում է 10 միլիոն դրամ: Յուրաքանչյուր […]

20 տարի օձերի ու կարիճների մեջ ապրել ենք, նոր դուրս ա տալիս էլի. Սարոյանն` իր առողջական վիճակից

Մամուլում լուրեր կային,ո ր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը լավ չէ, և նա բուժման նպատակով Իսրայել էր մեկնել: Այսօր Եռաբլուրում Henaran.am-ը գեներալից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում: Ի պատասխան նա նշեց. «Հոդացավերս են էլի, երեխեք ջան: Սարերից ա էլի, 20 տարի օձի, կարիճի մեջ ապրել ենք, հիմա դուրս ա տալիս էլի»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված