Վարչապետը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող […]




































