15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարեն Կարապետյանը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ. Ժամանակ

Կարեն Կարապե­տյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թեւերից մեկը, իսկ գուցե նաեւ գլխավոր ազդե­ցիկ թեւը: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկար­ները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշու­շոտ են: Սակայն հարց է առաջանում, թե ինչ Են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թեւերը, որոնք բազ­մազան են: Վերջին հաշվով, […]

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Մոուրինյոն կորակազրկվի՞

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հնարավոր է,  երկու խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է  հայտնում է «The Telegraph»-ը: Պորտուգալացի մարզիչը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում ջրի շիշը նետել էր խաղադաշտ՝  որպես իր թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ստացած դեղին քարտին անհամաձայնության նշան: Հանդիպման մրցավարը անմիջապես հեռացրել էր Մոուրինյոին պահեստայինների գոտուց:

Մեղադրանքը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Նոր նշանակումներ Բուլղարիայի հայոց թեմում

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել: Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու  հովիվ: Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]

Գալուստյանը նմանակել է Քադիրովին․ երկրպագուներն անհանգստացած են /վիդեո/

Ուրախների եւ հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցաշարի ժամանակ հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակեց Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին։ Երկրպագուները, ներկաները անչափ հավանել էին համարը, անգամ դահլիճում նստած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ զսպել ծիծաղը։ Բայց ահա Գալուստյանի երկրպագուներն անհանգստացած են նրա համար։ Սոցկայքերում նրանք գրել են, որ Քադիրովը կարող է վնասել Գալուստյանին՝ նմանակման համար։

Մխիթարյանը՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում /վիդեո/

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ: Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին: Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի գործողությունները «Վեսթ Հեմի» հետ խաղում: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի