05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՀՀ ՊՆ

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, էր ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պուտինը չի նախատեսում զրուցել Փաշինյանի և Ալիևի հետ, մայիսի 9-ին նա առանձին հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Պուտինն ընդամենը մեկ օր առաջ առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, ադրբեջանական կողմի հետ շփումները […]

«Փաշինյանը դա անում է՝ Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։ 1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց: 2. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա: 3. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային […]

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», – ասաց նախարարը։

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան: «Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կառաջացնի մեր անհանգստությունը վրացական ավիաընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման առնչությամբ», ասել է պետդեպի ներկայացուցիչը: Սրանք ոնց-որ էն չար ու նախանձ դպրոցի դասարանցիներ լինեն, […]

Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին ուժեր են կուտակում՝ նոր ռազմական սադրանքի նպատակով

Հայկական «Баграмян 26» տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ուժեր կուտակել սահմանին՝ նոր ռազմական սադրանքի նպատակով։ Այս մասին ալիքը հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի