Նարեկացին և Նարեկագիտությունը
Գրիգոր Նարեկացին ամենաքիչ ուսումնասիրված և ճանաչված հեղինակներից է: Նրա մասին գրված գրեթե բոլոր հոդվածները, ուսումնասիրությունները և մենագրություններն ամբողջովին չեն ընդգրկել հեղինակի ստեղծագործությունները: Հիշատակություն կա, որ Նարեկացու մասին առաջին մեկնությունները գրել են 12-րդ դարի մատենագիրներ Սարգիս Շնորհալին, Գրիգոր Սկևռացին, Ներսես Լամբրոնացին: Նարեկացու մասին գրված գործերից ամենահինը և ամենածավալունը Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնություն»-ն է: Ուշագրավ է նաև […]





































