Դժվարանում եմ ասել՝ իրավիճակը երբ կփոխվի, բայց որ փոխվելու է՝ միանշանակ է». Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ քանի որ նա Արցախի հարցը փակված չի համարում, հետևաբար՝ իրավիճակից ելքը ո՞րն է, իրավիճակն ինչպե՞ս կարող է փոխվել, անձամբ ի՞նչ կաներ։
Պատասխանելով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Դժվարանում եմ ասել՝ իրավիճակը երբ կփոխվի, բայց որ փոխվելու է, դա միանշանակ է։ Իսկ հիմա այդ թեմայով խոսելը ես ճիշտ չեմ համարում»։
հարցին՝ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը գնացել է Եվրոպա՝ տարածքային ամբողջականություն, խաղաղություն, նաև հումանիտար օգնություն խնդրելու, պետության ղեկավարին հարի՞ր է նման օրակարգով ներկայանալ Եվրոպային, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն։
«Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել է և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը՝ տարածքային ամբողջականությունն ապահովելու մեջ»
Հաջորդ հարցին՝ իշխանությունը ժողովրդին համոզում է, որ ժողովրդավարությամբ հնարավոր է անվտանգություն ապահովել, եթե հնարավոր էր, ապա ինչո՞ւ չապահովվեց Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, Երրորդ նախագահը պատասխանեց, որ, իհարկե, ժողովրդավարությամբ հնարավոր է, բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և երևի ժողովրդավարությունը լավագույն ձևն է։
«Բայց Ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է, եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա նման ժողովրդավարություն ոչ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածը՝ 150 հազարը, ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։