22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայ ուսանողներն ավելի մարզասեր են դարձել

«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն՝ ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝   հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը: «Հիմնադրամը խրախուսում է ուսանողների շրջանում կազմակերպվող միջբուհական և ներբուհական մարզական ծրագրերը, քարոզչական աշխատանքը՝ սպորտով ավելի ակտիվ զբաղվելուն […]

Քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը ձերբակալվել է Մոսկվայում

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը, ավելի հայտնի Акоп Рыжий մականունով, գրում է life.ru-ն։ Մելիքսեթյանը մեղադրվում է «Կորզում» եւ «Մարդու առեւանգում» քրեական գործերի մասով։

«Փորձում են քաղաքական արևի տակ տեղ ունենալ»

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում  անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին  հայտարարությանը: «Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում: ՀՀ բոլոր […]

«ՀՀ-ում ուժով, բռունցքով հարցեր չեն լուծվում»

Այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես կարեւոր իրադարձություն, նշեց ՀՅԴ հետ քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը. «Դա  ծրագրային համագործակցության նոր հեռանկարներ բացեց»: Արմեն Աշոտյանը  նշեց՝ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր: «Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում  ուժով, բռունցքով լուծվող հարց չկա. այս ճանապարհը հղի է ապագայի նկատմամբ ՀՀ գոյության […]

Իրանը և ԱՄՆ-ն փակել են իրենց դիվանագիտական ներկայացչությունները Թուրքիայում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «Diken» պարբերականը, մասնավորապես բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները: Դեսպանատան  պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Ստամբուլում, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած […]

ԻՊ-ն իր վրա է վերցրել Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը․ զլմ-ներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այդ մասին գրել է Washington Post-ը՝ իրաքյան իր աղբյուրներին հղում անելով։ Հարկ է նշել, սակայն, որ այս տեղեկատվությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։ Հիշեցնենք, որ Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել է Սուրբ ծննդյան տոնավաճառի մասնակից մարդկանց մեջ, 12 հոգի մահացել է, կա 50 վիրավոր։

Ջունգլը կնոջը չի հարվածե՞լ

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել է, որ  Ջունգլ մականունով Գեւորգ Սարգսյանը  կնոջը չի հարվածել, եղել է միայն թեւի կծածի հետք: Այս մասին տեղեկացնում է Գևորգ Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:   Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի