22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էրդողանը ՌԴ դեսպանի սպանությունից հետո հայտարարություն է արել /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո անմիջապես զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա պաշտոնական հայտարարություն արել։ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ՌԴ նախագահին ներկայացրել է ընթացող քննության մանրամասների մասին։ Էրդողանը ռուս դեսպանի սպանությունը որակել է որպես սադրիչ գործողություն: «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար շատ-շատ կարևոր են: Տարածաշրջանի համար շատ-շատ կարևոր […]

Այլ անձանց տեղ են պատասխան տալի՞ս. «Սարի թաղի»-ի գործը սերիալ է դառել

  «9-ը հոգուն էլ առաջադրվել է նույնանման մեղադրանքներ և մեղադրանքները փաստացի չի կոնկրետացվել: Կալանավորվածներից որևէ մեկը տեղյակ չի, թե ինչի համար է ինքը մեղադրվում: Նույնիսկ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ թվարկված անուններից բացի կան այլ անհայտ անձինք, որոնք ոտքերով, ձեռքերով, քարերով հարվածներ են հասցրել իշխանության ներկայացուցիչներին: Սա նշանակում է, որ Էդուարդ Զեյթունցյանը, Սարգիս Արաբաջյանը […]

Սեյրան Օհանյանը խոսեց

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, […]

Պուտինը ՌԴ դեսպանի սպանությունը սադրանք է որակել /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Նա դեսպանի սպանությունը սադրանք է անվանել։ Հիշեցնենք, որ 22-ամյա մարդասպանը նախօրեին ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը եւ կրակ բացել այդ պահին ելույթ ունեցող դեսպանի վրա։ Պուտինը նշել է, որ այս սադրանքի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը […]

Սպիտակի դաժան սպանության հետքերով. Ժոովուրդ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հան­րապետությունը: Ըստ նախնական վար­կածի մայրը սեփական ձեռքերով խեղ­դամահ է արել երկու մանկահաս երե­խաներին` 5 եւ 7-ամյա դուստրերին, սպա կախվելու միջոցով ինքնասպան եղել: Ոստիկանությունում քաղաքացու ինք­նասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին […]

«Մենք ի՞նչ գործ ունենք Ադրբեջանի հետ»

«Լսելով ՀԱԿ համագումարի  ընթացքում հնչած՝  Տեր -Պետրոսյանի ելույթը՝ հասկանում ենք ՝ նա հավատարիմ է իր հին ծրագրին, իր ընտրած ուղուն և կրկնում է այն, ինչ ասել է տարիներ առաջ: Թարմ ու նոր ոչ մի բան չասվեց», – Henaran.am-ի հետ   զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Անդրադառնալով  Տեր -Պետրոսյանի  ելույթի […]

Սա միայն ռեկլամն էր, կինոն նոր ա սկսելու.ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դադարեցրել է հացադուլը

«20 օր հացադուլ անելուց հետո ստիպված տուն գնացի: Այլ տարբերակ չունեի: Վատացա ու տեղափոխվեցի հիվանդանոց, որտեղ ասեցին, թե լյարդս ու լեղապարկս վարի ա գնում: Ես փոքր երեխեք ունեմ ու հասկացա, որ էս պահին հացադուլս անիմաստ է դառնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարած ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Սարգիս Ղազարյանը ընդգծեց, որ իր պայքարը […]

Դժգոհ է. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպվ ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարնային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ: Կոմիտեի պաշտոնաան հաղորդագրության մեջ նշված է, որ  ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն 2015 թվականին ՀՀ-ում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 1509-ը, այսինքն `36,6 տոկոսը: Ընդ որում, բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երեւանում, եթե մարզերում բացահայտումը […]

«Կեղտոտ» խաղեր են լինելու (վիդեո)

«Եթե ընտրություններն արդար ու անբիծ լինեն, այդ 2 քաղաքական ուժերը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն լինի խորհրդարանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հայտարարությունները, թե 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են անբիծ: Ըստ նրա` սա խորամանկ քայլ է, ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է լինելու, սակայն ընտրատեղամասերից դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի