07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հազար դրամը աղքատ գյուղացու համար 4 հացի գումար է. Սամվել Բեգլարյան

«Բանակը արժանի է ամեն տեսակի զոհաբերության և նվիրատվության, բայց չեմ կարծում , որ պետք է բանակի սուրբ անունը շահարկել: Չեմ կարծում նաև, որ մեր Հայաստան երկիրը՝ հզոր սփյուքով ու իր կոռումպացված գործարարներով այն վիճակին է, որ փող են հավաքում: Մենք հզոր սփյուռք ունենք ու բազմաթիվ մեծահարուստներ: Ո՞նց կարելի է աղքատ մարդուն ասել՝ փող նվիրաբերիր: Նվիրաբերում […]

Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: «Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», – ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը: […]

Նախագահն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: ՀՀ Նախագահը և ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ Նախագահ Սարգսյանի, նաև այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության […]

Ով է 2016-ի ամենահմայիչ տղամարդը /ֆոտո/

People հանդեսն անվանել է 2016 թվականի ամենագրավիչ տղամարդու անունը։ Նա հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն է։ Դերասանը հայտնի է «Երկրորդ շանս», «Ատամի փերի», «Ամազոնի գանձը» եւ այլն։ Դերասանն արդեն 9 տարի է՝ հանդիպում է Լորեն Հեշիանի հետ, նրանք մոտ մեկ տարեկան դուստր ունեն։

Բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել

Հայաստանի ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսին   Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ Երևանում ողջունել Եվրոպական միության հանձնակատար Հանին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղին, Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններին: Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը: […]

Սեֆիլյանի գործը արդեն դատարանում է

Ժիրայր Սեֆիլյանի գործով նախաքննությունն ավարտվել է և այն ուղարկվել է դատարան, այս մասին հայտնում  է Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար: Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:

Նախագահն ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։ Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի […]

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի