26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սուտ մատնություն. քննիչը դատարանում հանիրավի մեղադրվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով […]

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սանդերլենդին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում մանչեսթերցիներին, որի հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: «Սանդերլենդի» հաղթանակի գործակիցը 17.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50: Դեկտեմբերի 26-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 հանդիպումները, բայց, ամենայն […]

Պայմանավորվածությունները խախտողն Ադրբեջանն է

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Նա նշեց, որ պետք է ընդունել, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել։ «Պետք է պատրաստվել շփման գծով և երկայնքով։ Սակայն նաեւ ներսում պետք է լինի այդ ուժը ու միասնությունը, ապա՝ անհրաժեշտ քայլերն […]

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ չընդհատվող ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Չդադարող տեղումներին զուգահեռ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ձյան շերտից պարբերաբար […]

Ֆինանսական չարաշահումներ եղել են. Արմեն Ամիրյան /վիդեո/

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվելու է, անվանակարգվելու եւ ստեղծվելու է նոր կառույց` կինոկենտրոնի բազայի վրա»,-աԱյս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց  Արմեն Ամիրյանը: «Յուրաքանչյուր կառույցին պետք է նայել եւ գնահատական տալ իր ժամանակի մեջ, այն իր ժամանակին լիարժեք նրեդրում  է  ունեցել կինոարտադրության մեջ, սակայն, այժմ նրա փոխարեն ստեղծվելու է այլ կառույց»,-ասաց նա: Նախարարը նշեց, […]

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

52 տարեկան հասակում կմհացել է  գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։ Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը  ծնվել է 1964 թվականի հուլիսի 16-ին Երեւանում: Նա միջազգային գրոսմայստեր կոչում էր ստացել 1993-ին: Աշոտ Անաստասյանը 6 անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատային Օլիմպիադայի: Այս տարվա հուլիսին նա Գերմանիայի Դրեզդեն քաղաքում դարձել էր աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն:

Մարզպետների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, անցնող տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքային մրցունակության բարձրացում  և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում: Այդ նպատակներով կմշակվի միջոցառումների ծրագիր: Նա նշեց նաեւ, որ տասնութ խոշորացված համայնքում սկսել են ներդրումային ու […]

Աննախադեպ բացահայտում. Գյումրիում կանեփի լաբորատորիա է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ ոստիկանները Գալուստ Մ.-ի գրպանից հայտնաբերե են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացրած եւ չորացրած  զանգվածներ: Նա հայտնել է, որ դա թմրամիջոց […]

Արման Թաթոյանը Հրաչյա Հարությունյանի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն […]

Առատ տեղացած ձյունը բարենպաստ է գյուղատնտեսության համար /վիդեո/

«Տարվա ընթացքում եղան ճանապարհային խնդիրներ Լարսի հետ կապված, ամռանը, նաև հիմա ճանապարհը երկար ժամանակով փակ մնաց, որը խանգարեց արտահանումներին»,- այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Հիմա առատ տեղացած ձյունը բարենպաստ է,  նահանջ տարուց դուրս կգանք ու ավելի շատ արդյունքներ կունենանք, քան այս տարի էր»,- նշեց բանախոսը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի