Եվրախորհրդարանի որոշումից ավելի շատ ԵՄ-ն կտուժի, քան Թուրքիան․ Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններում բացասական ընթացքի պատճառով ավելի շատ կտուժի ոչ այնքան Թուրքիան, որքան ԵՄ-ն: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները ժամանակավորապես սառեցնելու մասին Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևը մեկնաբանելիս: Քուրթուլմուշը վստահ է, որ ծայրահեղ աջակողմյան քաղաքականությունը, հակաթուրքական և հակաիսլամական քաղաքականությունը մեծապես ազդել են Եվրախորհրդարանի […]