17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Համակարգը հիվանդ է»

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հանրային կապերի հանձնաժողովի համակարգող Կարեն Թումանյանը կարծում է՝ այսօր մենք համակարգային  փոփոխությունների կարիք ունենք. «Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել, քանի որ այն այլեւս նոր մարտահրավերների չի դիմանա: Առնետավազք է սկսվել,  էստեղից էնտեղ են գնում: էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ,  էն մանրները՝ […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

Էլի կցրտի

Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15, իսկ 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

«Բարսելոնան» հաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում  իր ուժերը չափեց «Աթլետիկոյի» հետ՝  առավելության հասնելով 2:1 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը, Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսին: Պատասխան հանդիպումը կկայանա  փետրվարի 7-ին: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Սելտան» ու «Ալավեսը», որոնց առաջին հանդիպումը փետրվարի 2-ին է:    

Թրամփի հրամանագրից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունից «Նովոստի–Արմենիա» գործակալության հայտին ի պատասխան ստացված հայտարարությունում։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։ Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի […]

Ինտրիգն Օհանյանի հետ է կապված

«Գալիք ընտրություններում միակ, այն էլ փոքր ինտրիգը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, մնացածը եղավ այնպես, ինչպես որ սպասելի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն քաղաքական իմաստով էապես չտարբերվող կուսակցություններ են: Այս ամենի մեջ կա երկու այլընտրանքային խումբ. ԵԼՔ դաշինքը, որը համակրանք ունի, վստահություն է ներշնչում, եւ […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` […]

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ «Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Նման լուրեր տարածելը […]

ՀՀԿ-ը հնարավոր է համարում Ալիկ Սարգսյանի նշանակումը

«Ալիկ Սարգսյանն արդեն ղեկավարել է մարզային կառույցը: Երբ նշանակվեց ոստիկանապետ, օրենքի համաձայն դադարեցրեց տարածքային կառույցի ղեկավարման լիազորությունները: Այնպես որ շատ հնարավոր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` մեկնաբանելով լուրերը, թե նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կարող է նշանակվել Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ևս չի հերքել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի