14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարո Փալյանին պետք է հրավիրել հայոց խորհրդարան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հերթական քառօրյայի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե արդյոք Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին հրավիրելու են Ազգային ժողով, որպեսզի նա ուղերձով հանդես գա ու այդ ուղերձը հասցնի մեր բոլոր հայրենակիցներին:

«Նա այդ ուղերձը բարձրացնում է  Թուրքիայի խորհրդանում ու դրա ներքո ճնշումների է ենթարկվում, պաշտոնական այդ հրավերը, կարծում եմ, հենց դուք պիտի անեք»,-ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե սրանով ինչ արդյունքի են հասնելու. «Միտքը շատ լավն է, ընդունելի բոլորիս կողմից, բայց տեսնենք՝ որքանով է նպատակահարմար քաղաքական տեսակետից»,-արձագանքեց Գ. Սահակյանը:

«Այո, հրավերն ունի նաև քաղաքական նպատակ ու պետք է աջակցել այդ նպատակին ու մենք պետք է հայտնենք մեր համերաշխությունը մեր հայրենակցին»,-պատասխանեց Զ. Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ