20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«ՀՀԿ-ական լինելը նախ և առաջ պատասխանատվություն է, այլ ոչ թե արտոնություն» (տեսանյութ)

Քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝  նրանք, ովքեր պնդում են՝  Ծառուկյանը կեղծ ըննդիմություն է ղեկավարում, կամ այն ՀՀԿ-ի պրոյեկտն է, չարաչար սխալվում են: «Ես ինչ ասում եմ,  նախագահի ելույթիսց եմ ասում: ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին խոսելով՝  ասեմ՝ դա անհեթեթություն է: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է: Ոմանք, […]

Շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք նորաձեւ են այս տարի /ֆոտոշարք/

Յուրաքանչյուր աղջիկ երազում է իդեալական հարսանեկան զգեստի մասին։ Եւ դիզայներներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի այդ երազանքներն իրականություն դարձնեն։ Ահա հարսանեկան զգեստներ, որոնք անսահման շքեղ են եւ նորաձեւ են այս տարի։  

ՀՀԿ-ի ցուցակը դեռ որոշված չէ

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը որոշված չէ, քննարկումները շարունակվում են, փետրվարի 6-16-ը օրենքը կներկայացնի ցուցակը ԿԸՀ, իսկ դրանից առաջ կներկայացնենք ձեր ու հանրության դատին: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի մշտական բնակության վայրի հետ կապված փաստաթղթին, որի առկայության դեպքում նա […]

Կադրային փոփոխություններ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ. Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի  պաշտոնից: Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել […]

ՀՀԿ-ն կունենա ավագանիների խորհուրդ, որը կղեկավարի Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

ՀՀԿ-ի խորհրդի նիստն ընտրել է նոր խորհուրդ, որ ունի 35 նոր ներկայացուցիչ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ նիստում ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալներ, առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, մյուս տեղակալներն են Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը: Նա հայտնեց, որ […]

Մահվան ելքով պատահար Նորաշենում

Հունվարի 25-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորաշեն գյուղի արագաչափի մոտ ընկած մարդ կա, հնարավոր է՝ վրաերթի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 19-րդ կ/մ-ին, Նորաշեն գյուղի միջնամասում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի […]

«ՀՀԿ-ն չի տրոհվում»

«ՀՀԿ-ն չի տրոհվում  և  ընտրություններին գնում է ավելի ամուր,  կուռ շարքերով», – ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՀԿ- Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու որոշմանը: Սահակյանը շեշտեց՝ ՀՀԿ-ականները համախմբած են կուսակցության նախագահի շուրջ: Լրագրողները  Հովհաննես Սահակյանին հարց ուղղեցին նաև  Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու լուրերի մասին: Սահակյանն ասաց՝ այդպիսի […]

Արտահանումն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին 2015-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 7,4 տոկոսով և կազմել 5 մլրդ 75 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար՝ աճելով 20 տոկոսով, ներմուծումը կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար՝ աճելով 1,6 տոկոսով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ […]

Սյունիքի նոր մարզպետը այլ ոճով է պայքարելու

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե գալիք խորհրդարանական ընտրություններում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից տարբերվող մեթոդով է ձայներ ապահովելու ՀՀԿ-ի համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանն ինչքան ուզում, այնքան խփում էր, ի՞նքն էլ է նույն մեթոդով գործելու: «Ես այլ մեթոդներով եմ աշխատում»,- պատասխանեց նա և ասաց, իր մեթոդը բարի […]

«Սպասե՛ք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է  ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստին ներկայացան նաև գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Սարոյանը ձեռնափայտով էր, ասաց՝  վատառողջ է, ուստի չի պատասխանի լրագրողների հարցերին, ապա ավելացրեց. «Սպասե՛ք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի