«Դպրոցում մնացել է ընդամենը 46 աշակերտ. ջահելները գնում են գյուղից»
«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջրի հետ կապված հարցերն են. ներքին ցանցը վերանորոգման կարիք ունի: Հատկապես ձմռանը ջուրը չի հերիքում: Շատերը հարևանների տնից են ջուր բերում կամ ավելի հեռվից», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Վայոց ձորի մարզի Թառաթումբ համայնքի ղեկավար Վահանիկ Մարկոսյանը: Վերջինս շեշտեց՝ Թառաթումբը լեռնային գյուղ է, հողագործության համար […]





































