25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է համախմբվենք. Գեներալ Մանվել

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԿՄ 11-րդ համագումարում, որում, մասնավորապես նշված է.

«Հարգելի´ երկրապահներ, պատերազմի տարիներին մենք կարևոր ներդրում ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ: Գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող ու հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Այստեղ պարտավոր ենք հատուկ ընդգծել մեր Մեծ մայրիկի անունը՝ հայ ազգին Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի: Սիրելի´ պատվիրակներ, մենք երկրապահ ենք: Երկրապահ` նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք` պահպանել ազատ, անկախ Արցախը: Վստահ եղեք` Երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է և կատարելու է:

Դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Մի քանի հազար երկրապահներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, տեղը դրեցին հոռացած շուն թուրքին: Արցախն այլևս անկախ պետություն է: Դա կայացած փաստ է: Սիրելի´ երկրապահներ, ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Նոր սերնդի ճիշտ դաստիրակությունը երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Մեր երեխան, դպրոցից սկսած, պիտի իմանա` ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք պատանի երկրապահին, երիտասարդ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինի պաշտպանելու սրբությունները` հավատքը, մորը, ընտանիքը, հայրենիքը: Այս տեսանկյունից ևս ձեռքբերում ունենք` Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել մի շարք պետական հաստատությունների և հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ և գործընկեր կառույցների հետ համատեղ դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Այս ամենն արվում է հայոց անկախությունը, մեր պետությունն առավել ամրապնդելու համար:

Սիրելի´ զինակից ընկերներ, մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը: Ժամանակին այս երկրին իր կյանքը, արյունը տված անձը պետք է տարբերվի մյուսներից, և դա պետք է ամրագրվեր օրենքով: Երկրապահ կամավորականի մասին օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի: Պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին: Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, ում շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն և անկախ Արցախ:

Հարգելի´ պատվիրակներ, լինելով հայոց բանակի հիմնաքարը, մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին` զորավիգ լինելով սահմանապահ հայ զինվորին, սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին: Եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք: Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պետք է լինի: Սիրելի´ զինակիցներ, թվարկված խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Հարգելի´ Սերժ Ազատի, մենք հավատում և վստահում ենք Ձեզ: Դուք մեր մարտական ընկերն եք: Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք: Հարգելի´ երկրապահներ, 20-րդ դարի վերջին, հայ ժողովրդի միասնության շնորհիվ կարողացանք վերականգնել մեր պետականությունը և ազատագրել գերության մեջ գտնվող հայրենիքի մի մասը: Սիրելի´ երկրապահ ժողովուրդ, ոչ մի նպատակ, ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, և որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: Գյուղ որ կանգնի, գերան կկոտրի: Ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային` ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք ու հզորացնենք Հայաստանն ու Արցախը: Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը` խաղաղությունը: Խաղաղությամբ կարող ենք շենացնել մեր երկիրը: Սիրելի´ մարտական ընկերներ. Կրկին շնորհավորում եմ ամենքիս Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի աշխատանքները սկսելու կապակցությամբ և մաղթում համագումարին արդյունավետ աշխատանք»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ