Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին ցուցահանդեսը
Փետրվարի 22-ին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպումից առաջ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Բացելով ցուցահանդեսը՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը: Այսօր մենք ազդարարում ենք այս […]



































