25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեթև խոսակցություն է եղել. Արայիկ Գրիգորյանը` Մասիսի միջադեպից

«Հարկ չկա տեղի ունեցածը կապել ՀՀԿ-ի հետ»,-այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` մեկնաբանելով լուրերը, թե իր ու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ երեկ Մասիսում ծեծկռտուք է եղել:

«Թեթև խոսակցություն է եղել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին են իր ու Մուրադ Մուրադյանի հարաբերությունները, նա պատասխանեց. «Նորմալ են»:

Իսկ Մուրադ Մուրադյանը պատասխանելով այս հարցին մեզ հետ զրույցում ասել էր, թե արդեն մեկի ամիս է իրենց հարաբերությունները լարված են:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։

Մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք  է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։

Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։

Սակայն, ինչպես պնդում է մամուլը, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ եւ ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ