14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ականները հավաքվում են

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այս պահին հավաքվել են տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ականները ժամանում են գրասենյակ, լրագրողների հարցին, թե ինչ է քննարկվելու, այդպես էլ հստակ պատասխան չեղավ:

ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն, ի պատասխան հարցին, թե արդյոք հրահանգվելու է ինտրիգներից հեռու մնալ ու ծեծկռտուքներ չսարքել, ինչպես եղել էր Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի շտաբի աշխատակիցների միջև, նա պատասխանեց, թե ընտրություն է, ամեն ինչ էլ լինում: «Սաղն էլ իրանց ընտրողներին ունեն, էլ խի՞ պիտի իրար դեմ հելնեն»,-նետեց նա:

Մամուլն այսօր գրել էր, որ նախագահ ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր կուսակցական քննարկում է ունենալու տարածքային ցուցակներով առաջադրվածների հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ