07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համագործակցությունը․ մասնագետ

ԱՄՆ-ը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։

Նման տեսակետ ТАСС գործակալության հետ զրույցում հայտնել է Միջազգային հարցերով նյու-յորքյան խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, ով նախկինում զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի, ինչպես նաեւ 1999-2001 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնները։

Նա նախազգուշացրել է, որ Հարավային Կովկասում նոր բռնության բռնկումը կարող է վտանգի տակ դնել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ:

«Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է Ռուսաստանի հետ փոխգործակցելու մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունները կարող են լինել մեկնարկային կետ ՝ այլ ոլորտներում երկու երկրների հետագա ջանքերի համար»,- ասել է Կավանոն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ