14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ողջամիտ կասկածներ․ արգելում են

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ:  Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Լրիվ հաշվարկված /տեսանյութ/

«Ես կարծում եմ , որ պարոն նախարարը իր ժամանակը հաշվարկել գիտե և ռեսուրսներն է պատկերացնում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որևէ խնդիր լինել չի կարող: Մանավանդ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Վիգեն Սարգսյանի նախարար նշանակվելուց հետո հստակ տարանջատում կա Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթների միջև»,-այսօր՝ մարտի 6-ին «Հենարան» մամուլի […]

Խիստ վերահսկել ուսուցիչներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծանոթացեք ընտրողներին գրանցող տեխնիկական սարքավորումների հետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝  www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին:  

« ․․․ առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու»․ Ուրիխանյանի փաստաբանի հայտարարությունը

Շահարկելով նախընտրական շրջանը` շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանն այս դատավարությունը վերածել է շոուի, որի ընթացքում փորձում է իբր իր անմեղության շուրջ հասարակության մեջ տպավորություններ ստեղծել: Հենց այդ կեղծավոր կեցվածքը չեզոքացնելու համար հիմա ընթերցում եմ սույն գործով որպես վկա անցնող փաստաբան Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքից հատված (քրեական գործ թիվ 59103216 Հ-7,Գ.Թ.147-151): Այն բերված է այս նույն գործի […]

Սեյրան Օհանյանը բացահայտում է՝ լուծող չկա

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում:  Դաշինքի անդամները հանդիպում են ունեցել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։ «Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու զարգացումը սկսվում են սահմանապահ գյուղերից: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի  սահմանապահ գյուղերի բնակչությունն իրենց վրա զգան այդ ամենը»,- այսօր՝ մարտի 6-ին Տավուշի մարզի Չինարի սահմանապահ գյուղում ասել է  ՀՀ պաշտպանության […]

Ոստիկանապետի դեմ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:  Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով […]

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնողն է․ Սիրիայի փոխվարչապետ

Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ […]

Փողի կուսակցությունները պարտվելու են․ ՀԱԿ /տեսանյութ/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր քարոզարշավը սկսել է Ապարանից։ Այստեղ դաշինքի առանցքային ցուցակով առաջադրված թեկնածուներից Գեւորգ Գեւորգյանն իր ելույթում նշեց, որ իրենց աջակիցները քաղաքական հարուստ կենսագրություն ու փորձ ունեցող մարդիկ են, եւ ինչպես հանրաքվեի ընտրության ժաանակ էին պայքարում, հիմա էլ նույն ոգեւորությաբ պատրաստ են պայքարելու, որ իրենց քաղաքական ուժը հաղթանակ գրանցի։ Մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված