14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, […]

Վանո Սիրադեղյանը մի բան գիտեր (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Արագածոտնի մարզի գրասենյակի ղեկավար Արարատ Մորիկյանը Աշտարակում քարոզարշավի ժամանակ իր ելույթում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագիրն ու կարգախոսը քննադատողներին հարց ուներ, թե քանի ծառայած տղա ունեն: «Ոչ միթիզականների երեխաներից ոչ մեկը չի ծառայել…Վանո Սիրադեղյանն իր «Գյադաների ժամանակը» գլխում ասում է ՝ ինչ է ասում լոռեցին՝ անհիմն ու շատ ուզողին…խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ»: Արարատ Մորիկյանն […]

Փոխնախարար Աֆոն եւ Վազգեն Սարգսյանի նվիրած ժիգուլին

-Արդեն սպիտակած մազերով ֆիդայի Աֆոն, որ բնապահպանության փոխնախարար էր, երբեմն մի հին ժիգուլիով այցելում էր ինձ: Եվ որքան էլ սարքում էին` դխկդխկոց էր գալիս: -Աֆո, ինչո՞ւ մեքենադ չես փոխում: -Մաքսիմ ջան, Վազգեն Սարգսյանի նվիրածն է, արդեն մաշվել, բայց հիշատակ է, ձեռքս չի գնում փոխեմ: Եվ փոխեց այն ժամանակ, երբ արդեն անհնար էր կրկին ու կրկին […]

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս մարմնավաճառուհի է ձերբակալվել /ֆոտո/

Թուրքիայում 33-ամյա ՌԴ քաղաքացուհի է ձերբակալվել, ով կասկածվում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ։ Hurriyet-ի տեղեկություններով՝ 33-ամյա Եկատերինան, ով մարմնավաճառուհի է, կապ է ունեցել դեսպանին սպանողի՝ Մեվլութ Ալտինտաշի հետ, մինչեւ նոյեմբերի վերջ նրա հետ հեռախոսային կապի մեջ է եղել։ Թուրքիայում ՌԴ դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը, հայտնում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին […]

Ես ներսից զգացել եմ այդ ցավը. Սեյրան Օհանյանը մանրամասնել է

«Ես միշտ եմ եղել ժողովրդի հետ, ինձ համար զինվորն ու ՀՀ քաղաքացին մանավանդ սահմանամերձ բնակավայրում ապրողը, նույն հարթության վրա են»,-այս մասին, այսօր  Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նասաել է  «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Բերդի բնակիչների հարցին, թե ինչո՞ւ է նա այսքան ուշ որոշել միանալ […]

ՀԱԿ-ից տեղեկացնում են

Այսօր, մարտի 6-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրթ Շուբելի հետ եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի բաժանմունքի ղեկավար Յուսի Նառվիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանային այլ հարցեր: Նաեւ քննարկվել են Հայաստանում գործող ընտրական օրենսդրության, ԶԼՄ-ների կողմից բազմակարծության […]

ՃՈ-ն հայտարարություն է տարածել արագաչափերի մասով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. մարտի 9-ից Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ընտրությունների արդյունքները կանխատեսելը շատ դժվար կլինի, եթե…

«Բարց ե՞րբ չի հասել նման բան որ, սովորական քարոզչական հնարք է, որ պիտի արվեր»,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է, իր կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում, որ ՀՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում: Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ նախկինում այդ քարոզչական հնարքը ամրապնդվել է ընտրակեղծարարությամբ, […]

Գերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին

Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված