28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԵՄ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանիիշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներՖրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու ևսահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստտարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկկալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով: […]

Թերի է. ոստիկանապետը Կոտայքի մարզում է

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:  Վլադիմիր Գասպարյանը գործնական […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նրանց այցը՝ ապրիլի 2-ինՀայաստանում կայանալիք կարեւոր իրադարձության նախաշեմին: Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, […]

Վիգեն Սարգսյանը` Սեյրան Օհանյանից

«Շատ պարզ եմ դա տեսնում, երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, բայց այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որի անդամ եմ ես: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ […]

Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը: Ըստ թուրքական «Bursadabugun.com» կայքի` Քուզուն, նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում: Ըստ Քուզուի` նման նման […]

«Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են»

Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են: Քաղաքացու առողջությունը միայն քաղաքացու գործը չէ: Եթե քաղաքացին ցանկանում է քաղծկեղ ստանալ, դա դեռ չի նշքնակում, որ պետությունը պետք է թույլ տա դա նրան անել կանխամտածված կերպով: Պետության առողջապահական համակարգը հաճախ սուբսիդավորում ու ֆինանսավորում է հիվանդ քաղաքացիների բուժումը կամ պալիատիվ հոգատարումը: Քաղաքացու հիվանդությունը պետությանը նաև […]

Տենց բան չկա.Վարդան Արամյան /տեսանյութ/

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո կտրականապես հերքեց լուրերը, թե պետական համակարգում աշխատողներին ստիպում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: «Ես ձեզ վստահեցնում եմ` տենց բան չկա»,- ասաց Վարդան Արամյանը: Մանրամասները՝տեսանյութում

Այդ վայրագությունները և որոշումը չէր կարող լինել գիշերվա մեջ. Լ Ալավերդյան

«Որևէ միջազգային կազմակերպություն չի դատապարտել ու սանկցիա չի իրականացնել Ադրբեջանի դեմ՝ Սումգայիթում տեղի ունեցած գործողությունների համար»,- Սումգայիթի եռօրյա ջարդերի 29-րդ տարելիցի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ կամայական բռնությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ խնդիրը մինչև վերջ ուսումնասիրված չէ, հայկական կողմը լիարժեք չի աշխատել: «Մինչև հիմա Գորբաչովին  մեղադրանք չի առաջադրվել Սումգայիթի ամենասովորական ցեղասպանության գործով, ինչպես Լիտվայում […]

Աղջիկներն ուզում են

«Կռվել արժե միայն այն բանի համար, ինչի համար արժե ապրել, իսկ ապրել պետք է այնպես, որ յուրաքանչյուր օր պատրաստ լինես նաև կռվելու ապրածդ կյանքի համար: Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա […]

Մեր ազգը միասնական է, հատկապես դժվար պահերին. Վ. Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր , Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են, և դա, ըստ նրա, ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի եւ քառօրյա պատերազմի օրերին: «Ղարաբաղյան պատերազմի օրերին, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են: Այդ օրերին պետք է առանձնահատուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի