Մեր պատմությունը.ՀՀԿ
Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում […]
Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղային տաքսու մեջ քիչ առաջ տղամարդ է հանկարծամահ եղել: Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։ Ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 14:40-ին՝ շտապօգնությունից: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:
«Դա ինքը կորոշի, ինքը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարվում, ինքը կորոշի, թե երբ կխոսի, ինքը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կխոսի: Վստահ եղեք՝ ինքը կգտնի ձևը ժողովդրին ճշմարտությունը հացնելու համար»,-այսօր Աշտարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ կտեսնենք ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր_Պետրոսյանին քարոզարշավի ժամանակ: Լ. […]
ՖԲ-յան ընկերներիս մեջ կար իմ կողմից շատ հարգված, կին քաղաքական գործիչ՝ գրագետ, ճարտարախոս, վերլուծաբան, դասախոս, քոլեջի տնօրեն: Նա նաև հայտնի է իր լիբերալ-դեմոկրատական, արևմտամետ հայացքներով: Իմ գրառումներով ես միշտ ապացուցել եմ, որ ընդունում եմ և՛ Արևմուտքին, և՛ Արևելքին, և՛ Ռուսաստանին, և՛ Հյուսիսը, և՛ Հարավը…Մի խոսքով ինձ համար լավը, դրականը, արժեքավորը, ճիշտը և լավն առհասարակ, աշխարհի […]
Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատել է ծանր և նշել , որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական […]
Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։ Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես […]
Ռուսաստանը կշարունակի փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընդունելի կարգավորումը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն»,- ասել է […]
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Ապարանից հետո այցելեց Աշտարակ: Արդեն տեղեկացրել ենք, որ դաշինքը քարոզարշավը սկսել է Ապարանից, ինչը եղել է ՀԱԿ առաջնորդի ավանդույթը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին՝ ասաց, որ ազատամարտիկներն են ավելի շատ գիտակցում խաղաղության արժանապատվությունը: «Չլսել այն մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն պատերազմի գինը, սխալ է, պիտի գնանք, ամրցանենք այն […]
























