23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայ դիպուկահարների «մաստեր կլասը» դիրքերում

Զաքիր Հասանովի ղեկավարած բանակի զինվորները երեկ գիշերը իրենց խելոք չեն պահել, չարաճճիություններ են արել դիրքերում ու քանի որ իրենց բանակի հրամանատարի նման անգրագետ են ու պատկերացում չունեն զինվորականի կարգ ու կանոնից ու մինչև հիմա չեն հասկանում, որ պետք չի սադրել հայկական բանակին, այդ իսկ պատճառով ենթարկվել են հայ դիպուկահարների պատժիչ գործողություններին:

Եթե մինչև այս դեպքը Ադրբեջանի բանակը հայտարարում էր սահմանին լարված լինելու մասին, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակելու մասին, ապա այսօր առավոտյան հայտարարությունը արդեն հենց դիպուկահարների մասին է եղել:

Դե մնացածը արդեն թողել են մեր երևակայության վրա, թե ինչեր են արել մեր դիպուակահարները, որ դրանք խելքները գլուխները հավաքեն, իսկ այդ երկրի ՊՆ-ն շնչակտուր հայտարարություն է տարածել: Մենք խաղաղություն կհաստատենք, նույնիսկ եթե դա ստիպված լինենք պարտադրել թշնամուն:

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ