04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կրկին փորձիր». 168 Ժամ

Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ կարող են հանգեցնել տարաբնույթ հետեւանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան, թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի  փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Նա տեղեկացրել է, որ հայաստանյան ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նախկինում,  եւ, թեեւ ոչ կատարյալ, դրանք կազմակերպված են եղել՝ ըստ կանոնների, եւ, ընդհանուր առմամբ, հավուր պատշաճի։

Ուստի եվրոպացի պատգամավորը լիահույս է, որ  հայաստանյան գալիք ընտրությունները չափանիշերն էլ ավելի կբարձրացնեն։ «Սա շատ կարեւոր հանգրվան է երկրի համար, երբ  սահմանադրական կարգավորումները կսկսեն գործել նոր խորհրդարանի ձեւավորումից հետո։ Ընտրություններին՝ որպես Եվրոպական խորհրդարանի փոքրիկ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, կլինեմ Երեւանում»,- ասել է Չարնեցկին։

Վերջինս նշել է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության  «խաղադաշտում»։  Բայց, նրա խոսքով, թվում է՝  ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ