26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Անբարեխիղճ մսավաճառների վաճառքի կետերը կփակվեն

2017-ի հունվարից կկասեցվեն Գումի շուկայի հարևանությամբ գործող մսամթերք վաճառող այն կետերը, որտեղ կարձանագրվեն խախտումներ: ՍԱՊԾ անասնաբուծության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է՝  մսավաճառների հետ վերջնական համաձայնության են եկել: «Նախկինում մենք տուգանում կամ ժամանակավորապես կասեցնում էինք նրանց գործունեությունը, բայց հիմա խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վերջնականապես կփակվեն այդ ցանցերը», – նշել է Հովհաննես Մկրտչյանը: […]

Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային ժառանգությունն անհետանում է

Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուրնիայի ագորան (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովները), պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները անտերության են մատնված: Ինչպես նշում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, Բասմանե պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է: Այդ հարստության մի մասն է նաև 1863 թվականին կառուցված […]

«Սերը այգում համբուրվելը չի միայն…». երեխաներին էլ բռնանում եմ

«Մենք այսօր կորցնում ենք արժեքներ և դրա պատճառով է նաեւ, որ ստիպված ենք ասել, որ 7, ընտանիքը սեր է, եւ դա բռնություն չպետք է ենթադրի: Երկրորդ խնդիրը կատարողական հատվածում գործընկերության պակասն է: Յուրաքանչյուր պետական մարմին փորձում է խնդիրը ինքնագլուխ լուծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նկատեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը Անդրադառնալով վերջերս դատարանի կայացրած որոշմանը, […]

Սենսացիան ապահովված է (վիդեո)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` ասաց, որ նման կերպ ՀԱԿ-ը ցույց տվեց, թե ինչ  սկզբունքներով է գնում դեպի խորհրդարանական ընտրությունները: «Ընտրությունները ցույց կտան, թե որքանով են ընդունելի նրա սկզբունքները հասարակության կողմից: Եթե նպատակը սենսացիոն գաղափարների հիման վրա քարոզչությունը կառուցելն էր, ապա սենսացիան ապահովված […]

«Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ Թուրքիան մեղադրում է Գյուլենին»

«Ինչպես և սպասվում էր,Թուրքիայի իշխանությունները քավության նոխազ են փնտրում,որ նրա վրա բարդեն երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած հարձակումը,որի ժամանակ սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը…Անկարան նաև փորձում է այս ամենից իր օգուտը ստանալ…Anadolu-ի տեղեկություններով,երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած հեռախոզազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտնել է,որ Ռուսաստանի դեսպանին սպանելու հետևում կանգնած […]

Մեղրի և Ագարակ քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի  օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Մեղրի և Ագարակ քաղաքների  գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրեց […]

Նոր բնակարաններ՝ զոհված ոստիկանների ընտանիքներին

Դեկտեմբերի 21-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին: Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով […]

Ավարտվել է հանրային վայրում կնոջը ծեծելու գործի նախաքննությունը

Ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. նոյեմբերի 26-ին հաղորդում է ստացվել […]

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված