14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քըրթ կտրելու ենք

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: Վարչապետը նկատեց, որ  ֆինանսական արդյունքները  տարեցտարի վատանում են և  պետք է համապատասխան որոշումներ կայացնել: «2017 թվականին նայենք, թե ինչ ցուցանիշներ են պլանային դնում իրենց առաջ, […]

Նախկին կուսակցականներն` իրար դեմ. ում ընտրել Արագածոտնում

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6 ընտրատարածքներում: Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Այստեղ իշխող «Հանրապետականն» առաջադրել է հետևյալ թեկնածուները` Մնացական Մնացականյան, Արագած Ախոյան, Լիլիթ Մկրտչյան, Ռոլանդ Հայրապետյան, Բազմասեր Առաքելյան, Նաիրի Սահակյան, Նունե Մովսիսյան: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն […]

Դոլարը շարունակում է էժանանալ

  Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  481 ՀՀ դրամ նվազագույն և 482 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 484.50 ՀՀ դրամ նվազագույն և 487.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 ՀՀ դրամ նվազագույն և 516 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 516 ՀՀ դրամ նվազագույն և 524 ՀՀ դրամ […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք

Մարտի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Մեռնո՞ւմ եք … Վարդան Ղուկասյանը` չստացված «չափալաղից»

Շիրակի մարզում առաջադրված պատգամավորների թեկնածուներ Սուքիաս Ավետիսյանն (ՀՀԿ) ու Վարդան Ղուկասյանը («Ծառուկյան» դաշինք) հերքում են, որ իրենց միջև լարվածություն կա, և որ միջադեպ է եղել, ինչպես գրել էր մամուլը:  «Սրանք հերյուրանքներ են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ս. Ավետիսյանը, ապա հավելեց. «Որևէ հանդիպում, որևէ խոսակցություն որևէ առիթով չի եղել, էլ ո՞ւր մնաց, որ գյուղերում իրար հանդիպենք: Այսօր Շիրակի […]

4 երկրաշարժի էպիկենտրոնները Հայաստանում են

Ս.թ. մարտի 9-ից մինչև 15-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած թույլ սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 9-ին, ժամը 14:13-ին, M=1.4 Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք, մարտի 10-ին, ժամը 11:13-ին, M=1.0 Էջմիածին քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք, մարտի […]

Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Մարտի 16-ին, ժամը 01:18-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «BMW 735» մակնիշի 09xx090 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների […]

Չեն թփրտա

ՀՀ կառավարության մարտի 16-ին կայացած նիստը մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած վարաչպետի   հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին: Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որակական խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում: «Նշված խնդիրները հաճախ պայմանավորում են վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում […]

Մոսկվայում կրակ են բացել հայ տաքսիստների վրա

Մոսկվայի Սոլնցևո շրջանում կրակել են հայ տաքսիստների վրա։ Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, օրինական գրանցված տաքսիստները օդամղիչ ատրճանակից կրակել են ապօրինի կերպով  աշխատող հայազգի տաքսիստների ուղղությամբ։ Տուժածները 28 և 36 տարեկան հայազգի եղբայրներ են, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ավագ եղբոր վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է, կրտսերը ավելի թեթեւ վնասվածքներ է ստացել։ Դեպքի առթիվ քրեական […]

Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը. հետընտրական սցենար

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Մի անգամ արդեն գրել էի, բայց մի հատ էլ կգրեմ: ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրութjուններում: Նրանց նպատակը  ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է: Արտասահմանյան կռիշն ունեն ի դեմս Հանթսման-կրտսերի , Հեֆֆերնի և նաև Սիվիլիթասին կից մորմոն-ինտիլիգենտների բրիգադի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված