22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մի կին էլ սպառնում էր մարզպետի ականջները կտրել»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը համեմատաբար հանդուրժողական էին միմյանց նկատմամբ, բայց ընթացքում պատկերը փոխվեց:  «Արդեն հայտարարություններ են արվում, թե ինչ-որ մեկի «աչքերը կհանեն» , մի կին էլ սպառնում էր մարզպետի «ականջները կտրել», այս միտումը շարունակվելու է եւ առավել սրվելու է, բոլորին թվալու է, որ եթե ինչ-որ բան չանեն, ապա […]

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի 2016 թվականին վերանորոգված մուտքերի քանակը

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը: Հաշվի առնելով, որ սույն նախաձեռնությունը նախորդ անգամ լայն արձագանք էր գտել հանրության շրջանում, այս անգամ, 2016 թվականի տարեկան ծրագրով կատարած աշխատանքների թվային ամփոփ տվյալից բացի, հիշեցման կարգով, կներկայացվեն նաև Երևան […]

Տեր-Պետրոսյանի գնահատականները չեն փոխվել. Զուրաբյանը` Շարմազանովին

«Մենք հրավիրում ենք հանրահավաք, որը կվերածվի խաղաղության երթի, և մենք խաղաղության գաղափարի բոլոր կողմնակիցներին, անկախ իրենց ընտրական համակարանքներից, հրավիրում ենք իրենց մասնակցությամբ օժանդակել այդ երթի հզորությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Լևոն Զուրաբյանը: Վերջինս արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով ասել էր, թե անկեղծորեն շոյված է առաջին նախագահ, […]

«ԱԱԾ-ին չհավատալու հիմքեր չունենք»

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նշեց ՝ հիմք չունենք Ազգային անվտանգության ծառայությանը չվստահելու համար: «Տվյալ տեսակի զենիթահրթիռային համակարգը՝ Իգլան, հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար՝ ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք… Թե ինչպես է նախատեսված եղել այն […]

Պետք է ստեղծել համատիրությունների կառավարիչների ինստիտուտ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը նկատեց, որ մարզային այցերի ընթացքում այդ խնդրի մասին բարձրաձայնվում է: «Ներկայումս բազմաբնակարան շենքերի գույքի շուրջ 60 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 30 տոկոսը վերապահված է համայնքների ղեկավարներին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի […]

Էրդողանի կոշտ արձագանքը Մերկելին

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին: «Դու Թուրքիայի Հանրապետության նախագահի ու նախարարների առաջ դուռ ես փակում: Ասում ես, որ Հոլանդիայի կողքին ես կանգնած: Դե որ այդպես է, ես էլ իրավունքի և իմ ժողովրդի կողքին […]

Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն (տեսանյութ)

Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները` Սամվել Հայկի Պապյանը /ծնված 2002 թվականին/ և Սիրանույշ Հայկի Պապյանը /ծնված 2000 թվականին/, հաշմանդամ են՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը՝ մանկական ուղեղային կաթվածով: Սիրանույշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: […]

Քանի երկրաշարժ է գրանցվել մարտի 16-ից մինչև 22-ը

Ս.թ. մարտի 16-ից մինչև 22-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 17-ին, ժամը 08:08-ին, M=2.6 Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք, մարտի 18-ին, ժամը 00:40-ին, M=2.4 Բյուրական գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք և ժամը […]

Հարցազրույցը փոթորկել է մեր հասարակությունը. Լ. Զուրաբյան

«Մեր ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից և շատ լուրջ բազա ունի ժողովրդի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենց ծրագրի կողմնակից են մեծահասակները, ովքեր գիտեն, թե ինչ ծանր հետևնանքների կարող է բերել պատերազմը, նաև բիզնեսմեններն են ընդունում այդ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի