25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք 127 տարեկան չենք, բայց դա մեզ լավ առումով է բնորոշել»

 «Երեկ զանգում է մեր հարևանն ու ասում՝ ասում են, որ դու քո թեկնածությունը հանել ես, դա անում է ՀՀԿ-ը, որ տեսնում է, որ ձայները պակաս են ու ավելացնելու խնդիր ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ-ով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմինե Ռուստամյանը: Միաժամանակ նա նշեց, որ չնայած այս ամենին իրենք ունեն իրենց ծրագրերը, գաղափարախոսությունը, որով էլ առաջ են գնալու:

«Եթե այս կուսակցությած ծրագիրը, գաղափարախոսությունը լավը չլինեին, կմոռանային»,-նշեց դաշնակցականն ու հավելեց, որ գործող խորհրդարանում ընդամենը 5 պատգամավոր են ունեցել, ովքեր, սակայն,  փոխել են համակարգ՝ Սահմանադրություն է փոխվել, որից բխող 400 օրենքներ դեռ պիտի փոխվեն:

«Ելք» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ խոսելով քարոզարշավից՝ նկատեց. «Քարոզարշավն ընթանում է նորմալ, թիմը ցրված է ամբողջ հանրապետությունով մեկ, վերջին 2-3 օրը կենտրոնանալու ենք բուն Երևանի վրա»:

Դաշնակցական բանախոսի խոսքին, թե ՀՅԴ-ը 127 տարվա պատմություն ունեցող կուսակցություն է, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Մենք 127 տարեկան չենք, բայց դա մեզ լավ առումով է բնորոշել, մենք երբեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չենք կազմել ու չենք կազմելու անկախ ընտրությունների արդյունքներից: Մենք ամենաերիտասարդ ուժն ենք»:

«Ելքի» ծրագրային  կարևոր դրույթներից է այն, որ Ասոցացման համաձայնագիրը վերսկսելուն ուղղված գործընթաց են սկսելու, արտաքին քաղաքականության առումով Ադրբեջանի հետ փոխզիջման բանավեճը, որը կա, իրենք համարում են, որ որևէ փոխզիջման մասին չեն խոսելու, քանի դեռ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ