30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Թաղի տղա չենք ընտրում» /տեսանյութ/

«Քարոզարշավի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ մարդիկ սպասում են փոփոխությունների  և մեզ հաջողվեց կոտրել մարդկանց մեջի անհուսությունը: Իշխանությունները ամեն  ինչ արեցին, որ այս ընտրություններն էլ իջեցնեն թաղային ընտրությունների մակարդակի, բայց ժողովուրդը հասկանում է, որ չենք ընտրում թաղի լավ տղա, այլ երկրի համար կարևորագույն ընտրության պահն է »,-այսօր, մարտի 31-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա: Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: […]

Ծառուկյանին ամենալավ պատասխանը կոմունիստները տվեցին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի՝ 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու հայտարարությանն ամենալավ պատասխանը տվեցին կոմունիստները, իրենք էլ 17 միլիարդ դոլար են առաջարկում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նույնիսկ գրառումներ տեսա, որ թող կոալիցիա կազմեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, կոմունիստները և միասին Հայաստան բերեն մոտավորապես 37 միլիարդ դոլար գումար», – ասաց Արմեն Աշոտյանը։ Հարցին, թե ինչու իր […]

«Աշխատանքից դուրս յուրաքանչյուր դպրոցի տնօրեն նույնպիսի քաղաքացի է» (տեսանյութ)

Դպրոցի տնօրենները կուսակցականներ են, ուրեմն ունեն նաեւ իրենց կուսակցության առջեւ պարտականություն: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոփխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով սկանդալային ձայնագրություններին, որտեղ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ներկայացնում են, որ ցուցակագրումներ են իրականացրել ՀՀԿ-ի օգտին եւ դրանք փոխանցել մարզպետարաններ ու քաղաքապետարաններ: Նրա խոսքով, որեւէ մեկը չի ապացուցել, որ […]

Կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը միացել է Մինսկի խմբի համանախագահների մարտի 29-ին արած կոչին եւ հորդորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերսկսել ներգրավվածությունը քաղաքական կարգավորման գործընթացում: Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, նրա հայտարարության մեջ ասվում է, նախորդ տարվա ապրիլի մարտերն ու բռնությունը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում։ «Այն պատճառ դարձավ ոչնչացումների, […]

Փաստ Աստծո, ամեն ինչ կարգին է. Գեւորգ Կոստանյան (տեսանյութ)

«Օրենսդիր գործունեությամբ ես գիտական մակարդակով եմ զբաղվել։ Դեռևս որևէ բան քննարկման առարկա չի դարձել, հետևաբար խոսել հետագա գործունեության կամ  հետագա պաշտոնավարման հետ կապված, դեռևս վաղ է»,-Henaran.am-ի հարցին, թե ինչու որոշեց զբաղվել օրենսդիր գործունեությամբ, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, պատգամավորության թեկնածու Գևորգ Կոստանյանը։ Խոսելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների մասին՝ Գ. Կոստանյանն ասաց, […]

Նախագահը կարեւորել է դիտորդական առաքելությունների հավասարակշռված, անկողմնակալ մոտեցման ցուցաբերումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական […]

221 հաղորդում՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը օպերատիվ կերպով շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի […]

20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի