20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Պատանի դիպուկահար» աղջիկների մրցույթ /տեսանյութ/

Կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպվել էր ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի վաշտերի աղջիկների միջեւ հրաձգության ավանդական առաջնությունը, որի եզրափակիչը կայացավ այսօր։ Մինչ մրցության մեկնարկը՝ եռասերունդ Երկրապահն այցելեց Ազգային Պանթեոն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-ամյակի կապակցությամբ։

Կարեն Կարապետյանը ծանոթացել է համակցված կերերի արտադրությամբ և գինեգործությամբ զբաղվող ընկերությունների զարգացման ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի արտադրական ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր, հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում […]

Եկա ու մնացի Հայաստանում. ռումինացի նկարչուհին ցուցահանդես է բացել Երևանում (ֆոտո)

Ազգությամբ ռումինացի նկարչուհի Եկատերինա Վալյանուն, արդեն 4 տարի է, որ Հայաստանում է ապրում: Այստեղ է եկել միջմշակութային սիմպոզիումի մասնակցելու համար, և այնպես է սիրել երկիրը, որ որոշել է մնալ ու ապրել: Մարտի 8-ին նկարչուհու ցուցահանդեսն է բացվել: Այն նվիրված է ռումինացի պոետ Միխայ Յեմինեսկիին, ով շատ է գրել կնոջ, սիրո, բնության մասին, այդ պատճառով էլ հենց […]

Պուտինի ճաշակով չի

«Քարոզարշավի ընթացքում հանդիպում են մարդիկ, որ օրինակ են բերում հարևան Վրաստանն ու հարցնում` մի՞թե մենք արժանի չենք նման կյանքի, ապրիլյան պատերազմն էլ դրան գումարած, հիմա հասարակության աչքերը բավական բացված են: Հասարակությունը գիտի, որ այլևս ուժեղ պետություն ունենալն է անվտանգության երաշխիքը, և այս կտրվածքով չի ապավինում ոչ Ռուսաստանին, ոչ որևէ մեկին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված […]

Հագեք Աստծո սպառազինությունը

Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին: Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ` իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավարի իշխանների և բարձր տեղերում եղող հոգևոր չորության դեմ: Դրա համար սպառազինվեք Աստծո ամբողջ սպառազինությամբ, որպեսզի չար օրում կարողանաք դիմադրել, և այս ամենը կատարելուց հետո, կանգնել: (ԵՓ 6:11-13:)

Ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները

Այսօր Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի  57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը  ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են  պետական հոգածություն պահանջող  խնդիրներն  ու անելիքները: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Առկա խնդիրների և […]

Հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները և լուծման հեռանկարները:   Համաժողովին  ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական կարևորություն ունեցող  […]

Մենք ցեղասպանություն ենք կանխում /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին Նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի