Խարդախություններ՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով
Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմնունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Առուշան Մ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բաբայան փողոցից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Գագիկ Հ.-ն, […]





































