18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ամեն ինչ նորմալ է, դուք կուրախանաք. Հովհաննես Սահակյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն, ով հաջորդ գումարման խորհրդարանում չի լինելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր հետագա անելիքներին.
«Իմ՝ գործադիր մարմնի, հետո ԱԺ-ի տարիների փորձը, գիտելիքները, հմտությունները վստահաբար կօգտագործի մեր թիմը, իսկ թե որտեղ, եկեք, դեռ փակագծերը չբացենք, բայց հավատացնում եմ ձեզ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ ավելի լավ է: Չմանրամասնեմ, ամեն ինչ կիմանաք, ամեն ինչ նորմալ է, դուք կուրախանաք»:»,-ասաց նա՝ հավելելով, որ իր գործունեությունը կլինի այնտեղ, որտեղ հարմար կգտնի թիմի ղեկավարը:
 
«Որտեղ կգտնի հարմար, որտեղ կտեսնի, որ իմ ուժերը կարող եմ օգտագործել՝ ի նպաստ մեր երկրի, այնտեղ էլ կաշխատեմ»: Հարցին, թե թիմից նեղացած չէ արդյո՞ք,  Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Իմ կեցվածքից նկատվո՞ւմ է, որ ես նեղացած եմ: Ես միշտ ասել եմ՝ ես թիմի մեջ եմ, թիմի որոշումները մեզ համար ընդունելի են, և եթե մտնում ես քաղաքականության մեջ և դառնում թիմի անդամ, ուրեմն պետք է հասկանաս ու ընդունես, որ թիմային աշխատանքը ենթադրում է թիմի կանոններ, թիմի մեջ սեփական ցանկությունները երկրորդվում են ընդհանուր պատկերացումներին»:
 
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանին, ապա ՀՀԿ-ականը շեշտեց, որ նորընտիր ԱԺ-ն մեծ գործառույթներ և լիազորություններ է ունենալլու, շատ կարևորվելու է խմբակցությունների թիմային աշխատանքը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ